Քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մոտ խոսում էին մի շարք խնդիրների մասին՝ կապված Ընտրական օրենսգրքի անկատարության, սահմանադրական սպասվող բարեփոխումների, հանրաքվեի, նույնականացման քարտերի և ոստիկանությունում խոշտանգումների ճանապարհով ցուցմունքներ կորզելու հետ:
«Թրանսփարնսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը նշեց, որ այդուամենայնիվ մինչ օրս որևէ կերպով չի հիմնավորվում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, պարզապես բոլորը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո սկսեցին թերություններ տեսնել գործող Սահմանադրության մեջ:
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող լուծումներով որևէ կերպ չեն լուծվում առկա խնդիրները, որոնք կապված են արդարադատության մատչելիության, սոցիալական անհավասարության, դատարանների ոչ անաչառ ու ոչ անկախ լինելու հետ: Հասարակության 60 տոկոսը նույնիսկ կարծում է, որ չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն»,-ասաց Այվազյանը՝ պետաիրավական հանձնաժողովին առաջարկելով քննարկել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը այս պահին, երբ կա համընդհանուր անվստահություն իշխանությունների և ընտրական մարմինների հանդեպ:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նկատեց, թե իրենք չեն կարող կանխատեսել, թե որ քաղաքական ուժը կամ հասարակական կազմակերպությունը որ գրանտի շրջանակներում ինչ ելույթ պետք է ունենա: «Մենք խոսում ենք հասարակական վստահության մասին և ճիշտ մեխանիզմենրի մասին»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































