Ինչպես հաղորդում է TVE-ն, Կասիլյասը որոշում է կայացրել լքել «Ռեալ»-ը: «Արքայական ակումբ»-ի ավագը չի ցանկանում լինել ակումբի բեռը:
Հաղորդվում է, որ Կասիլյասն այդպիսի որոշում է ընդունել Դավիդ Դե Խեայի հնարավոր տրանսֆերի պատճառով:
Նշվում է, որ Կասիլյասը մոտ 10 առաջարկ է ստացել տարբեր ակումբներից:
Հիշեցնենք, որ Իկերը «Ռեալ»-ում անցկացրել է 25 տարի:






































