Կատալոնական «Բարսելոնա»-ն ծրագրել է երկուշաբթի օրը ներկայացնել թիմի նորեկին` Ալեշ Վիդալին, տեղեկացնում է Cadena Ser-ը:
Ըստ աղբյուրի` իրադարձությունը տեղի կունենա Երևանի ժամանակով 15:00-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալը «Բարսելոնա»-ի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` «Սևիլյա»-ն այս գործարքից կստանա 10 մլն եվրո:








































