Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Դիարբեքիրում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է Թուրքիայի և թուրքական ժողովրդավարության վրա հարձակում: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Անկախ այն բանից, թե ով է մեղավոր այդ ահաբեկչական հարձակման համար, նրանց թիրախը Թուրքիան և թուրքական ժողովրդավարությունն էր»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա հավելել է, որ Թուրքիայի իրավապահները պետք է գտնեն այդ «բացահայտ սադրանքի» համար պատասխանատուին:










































