Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի նախօրեին Թուրինի «Յուվենուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը հայտարարել է, որ «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է համարում:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնացիներին հաղթելու համար պետք է շատ լավ խաղ ցուցադրել:
««Բարսելոնա»-ն աշխարհի ուժեղագույն ակումբն է: Մեզ դիմակայելու է հարձակվողների ուժեղագույն եռյակը: Պետք է ներդնենք մեր բոլորը ջանքերը: «Բարսելոնա»-ին հաղթելու համար պետք է խաղալ ոչ թե լավ, այլ շատ լավ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Տևեսի խոսքերը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին Բեռլինում:







































