Paulson&CO հիմնադրամի հիմնադիր Ջոն Փոլսոնը Հարվարդի ինժիներական ու կիրառական գիտությունների դպրոցին 400 մլն դոլար է փոխանցել: Harvard Magazine պարբերականը գրում է, որ բուհի պատմության ընթացքում դա ամենխոշոր նվիրատվությունն է:
Փոլսոնը, ում կարողությունը 2015-ին ըստ Forbes-ի 11.2 մլրդ դոլար է, 1980-ին ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը` Վայնբեգ Սաքսի կրթաթոշակով:
Դպրոցի ղեկավարությունը, որին փոխացնվել է գումարը, հայտարարել է, որ այն կանվանակոչի նրա պատվին` Ջոն Փոլսոնի անվան ինժիներական և կիրառական գիտությունների դպրոց:









































