Նոր անցկացված սոց. հարցումների արդյունքներով Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը՝ ում նախագահության տարիներին սկսվեց Իրաքի պատերազմը և 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը, ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան գործող նախագահ Բարաք Օբաման, հայտնում է RIA Novosti-ն:
Մայիսի 29-ից 31-ը CNN և ORC ընկերությունների անցկացրած հարցումներին մասնակցել են 1025 ամերիկացի: Նրանցից 52%-ը դրական են վերաբերվել Բուշ կրտսերին, իսկ 43%-ը` բացասական: Իսկ Օբամայի վերաբերյալ 49%-ը ունեցել են դրական և բացասական վերաբերմունք:
Օբամայի համար սա առաջին սոց. հարցումը չէ, որ նրա ժողովրդականությունը 50%-ից ցածր մակարդակում է: Սակայն Բուշ կրտսերի համար սա մեծ հաջողություն է հանդսանում՝ վերջին անգամ 50%-ից բարձր ցուցանիշ նա ունեցել էր 2005 թվականին:
Ներկայումս ապրող ամերիկյան նախագահների մեջ ժողովրդականություն են վայում նաև Ջորջ Բուշ ավագը և Բիլ Քլինթոնը՝ յուրաքանչյուրը 64% համակրանքով:
2016 թվականի նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ կմասնակցեն Քլինթոնի կինը՝ Հիլարին, և ԱՄՆ-ի 41-րդ նախագահի որդի և 43-րդ նախագահի եղբայր՝ Ջեբ Բուշը:








































