Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Պարմա»-ի կենտրոնական հարձակվող Սիլվեստր Վարելան խոսել է «Եվրո-2016»-ի որակավորման փուլի` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան հանդիպման մասին, հաղորդում է պորտուգալական A Bola-ն:
«Հայաստանի ընտրանին բարդ մրցակից է, ուստի մենք պետք է կենտրոնացված գործենք: Այդ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար և մենք պարտավոր ենք հաղթել այդ խաղում»,- հայտարարել է Վարելան:
Հավելենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին: Հիշեցնենք նաև, որ մրցող հավաքականների միջև կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էին տարել պորտուգալացիները:










































