Աֆղանստանի արևելքում ԴԱԻՇ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել առնվազն 10 թալիբների։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրի։
Գործակալության տվյալներով՝ երեկ թալիբներին առևանգել էին աֆղանական Նանգարհար գավառում, որտեղ ավելի ուշ գլխատել են։
Ապրիլի վերջին Հելմանդ գավառի ոստիկանապետ Նաբի Ջան Մուլակհիլը հայտարարել էր, որ ոստիկանների տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցում երկու խմբավորումները միմյանց «ջիհադ» են հայտարարել։








































