Եգիպտոսում ամենախոշոր հին բազիլոզավր կետի կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնում է շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, կմախքը հայտնաբերվել է Կետերի հովտում (Վադի ալ Խիթան) հնէաբանական հետազոտությունների ժամանակ:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ 45-36 մլն տարի առաջ ապրած կետի երկարությունը 18 մ է եղել:
Այդ կետը, որը մի ժամանակ ապրել է մոլորակի գրեթե բոլոր տաք ջրերում, համարվում է իր ժամանակի ամենամեծ գիշատիչներից մեկը:









































