Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Cadena Cope-ն:
«Վալենսիա»-ն Կասիլյասի ծառայություններով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ թիմի դարպասապահ Դիեգո Ալվեսը վնասվածք է ստացել ու երկար ժամանակով շարքից դուրս մնացել: Իկերը մտադիր է շարունակել ելույթը «Ռեալ»-ում:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը Կասիլյասին փոխարինող է փնտրում: Ռաֆայել Բենիտեսի շնորհանդեսից հետո վերջնականապես հայտնի կդառնա Կասիլյասի ապագան մադրիդյան ակումբում:








































