Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հայաստանում նեոֆաշիզմ չկա, բայց կա պայքար նեոֆաշիզմի դեմ

Սերգեյ Կուրղինյանը որոշել է Հայաստանին ևս միացնել նեոֆաշիզիմի դեմ պայքարին, թեև նա ընդունում է, որ Հայաստանում նեոֆաշիզմի դրսևորումներ չկան: Բայց դրա փոխարեն նա համարում է, որ Հայաստանի թիկունքից փչում է Իսլամական պետության քամին, որը իր էությամբ նեոֆաշիստական կազմավորում է, և ինչ որ պահի, ըստ Կուրղինյանի, կարող է սպառնալ Հայաստանին: Կուրղինյանը համարում է, որ Իսլամական պետությունը և նրան աջակցող Թուրքիան կարող են սպառնալիք լինել նաև Ռուսաստանի համար:

Թուրքիան տրանսֆորմացիայի մեջ է, և Կուրղինյանը չի կարող կանխատեսել թե որ ուղղությամբ այն կարող է գնալ՝ դեպի իլամիզացիա՞, թե՞ թուրանիզմի հետքերով: Բայց մի բան նրա համար ակնհայտ է. երիտթուրքական և քեմալական Թուրքիան, որը փորձում էր եվրոպական արժեհամակարգով աշխարհիկ պետություն կառուցել, ձախողվել է: Ձախողվել է, որովհետև Թուրքիային մերժեցին ընդունել ԵՄ, և Թուրքիայի իշխանությունը զարգացման նոր մոդել է փնտրում: «Նախկինում Թուրքիան կառուցում էր ազգային պետություն՝ չունենալով տարածքային ընդլայնման նկրտումներ, հիմա Թուրքիան հայտնվել է շարժման մեջ և դեռ չի կողմնորոշվել՝ որ ուղղությամբ գնալ»,- ասում է Կուրղինյանը: Նա մտահոգություն ունի, որ եթե Թուրքիան գնա իսլամիզմի ճանապարհով, ապա կարող է հավակնություններ դրսևորել Ռուսաստանի հարավի նկատմամբ:

Սերգեյ Կուրղինյանը համոզված է, որ նախկին աշխարհակարգը փլուզվել է, և այն փլուզել են ամերիկացիները: Նա հիշում է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ նախկին դաշնակիցները այլևս թշնամիներ են, իսկ թշնամիները՝ դաշնակիցներ: «Այն ռեժիմները, ովքեր արևմտյան տիպի՝ աշխարհիկ պետություններ էին կառուցում, դրանք տապալվեցին: Եգիպտոսում Մուբարաքը, Թունիսում Բեն Ալին, Իրաքում Սադամ Հուսեյնը, Լիբիայում Քադաֆին, Սիրիայում Բաշար Ասադը կառուցում էին պետություն, որն ուներ արևմտյան ժողովրդավարության հետ աղերսներ, ուներ արևմտյան պետությանը հատուկ ինստիտուտներ, և այդ պետությունները աշխարհիկ էին՝ միտված զարգացմանը և իրենց քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Բայց ԱՄՆ-ը հայտարարեց, որ դա իրեն այլևս ձեռք չի տալիս, որ այդ երկրները պետք է հետ գնան դեպի վաղ միջնադար, դեպի արխաիկ անցյալ, դեպի խալիֆայության ժամանակաշրջան»,- բացատրում է իր տեսությունը Սերգեյ Կուրղինյանը:

Արևմուտքի ինչի՞ն է պետք հետ տանել այդ երկրները դեպի անցյալ, դարձնել դրանք արտաքուստ անկառավարելի, իսկ իրականում իր կողմից կառավարելի: Կուրղինյանը կարծում է, որ այդ Իսլամական պետության հաջորդ թիրախը լինելու են Հնդկաստանը և Չինաստանը՝ որպես Արևմուտքի աշխարհաքաղաքական հակառակորդներ: Իսկ գուցե նաև Ռուսաստանը, որի իսլամ բնակչության մոտ կրոնական վերածնունդ է տեղի ունենում, և ռուսաստանաբնակ իսլամիսները ավելի մեծ հաճախականությամբ են միանում Իսլամական պետությանը: Իսլամական պետությունը կարող է շատ հեշտությամբ ոտքի հանել Ռուսաստանի իսլամ բնակչությանը, քանի որ դրա համար կան բավական նպաստավոր պայմաններ: Կուրղինյանը թերևս մտածում է, որ հայերին պետք է համոզել, որ Իսլամական պետությունը վտանգ է նաև Հայաստանի և հայության համար, որպեսզի հնարավոր լինի հայությանը հնարավորինս ակտիվորեն ներգրավվել Իսլամական պետության դեմ պայքարում: Ռուսաստանին պետք են դաշնակիցներ, և դրա համար պետք է հող նախապատրաստել այդ դաշնակցության համար, պետք է բացատրել, որ Հայաստանն ու Ռուսաստանը կանգնած են Իսլամական պետության և Թուրքիայի դաշնակից ուժերի դեմ հանդիման, և ինչպես միշտ, մենք պետք է միասին պաշտպանվենք ընդհանուր թշնամուց: Նման գաղափարական հիմնավորումը կօգնի Ռուսաստանին ավելի հեշտությամբ Հայաստանին պահել իր ուղեծրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում