Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը Ֆրանսիայի Բաց առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել: 2008 թվականից ի վեր Իվանովիչն առաջին անգամ է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի կիսաեզրափակիչ անցել:
Թենիսիստուհու ընկերը՝ Մյունխենի«Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը համբուրել է նրան՝ շնորհավորելով նվաճման կապակցությամբ:
Եզրափակչի ուղեգրի համար Իվանովիչը մրցակցելու է չեխ թենիսիստուհի Լյուցիա Շաֆարժովայի հետ:






































