Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
«Քաղաքայիններ»-ի կարծիքով՝ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է թիմի առաջատարներից մեկը դառնալ ապագայում և փոխարինել Դավիդ Սիլվային: Իսկոյի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 150 մլն եվրո է կազմում, բայց ենթադրվում է, որ «արքայական ակումբ»-ը կհամաձայնի հրաժարվել նրա ծառայություններից 45 մլն եվրոյով:
Հիշեցենենք՝ կիսապաշտպանը 4 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում:







































