Հնդակաստանի նախագահ Փրանաբ Մուքերջիի և Շվեդիայի արքայական ընտանիքի ավտոշարասյունը Ուփսալում (Շվեդիա) վթարի է ենթարկվել: Դրա հետևանքով 6 մարդ է հոսպիտալացվել: Մուքերջին և գահաժառանգ արքայադուստր Վիկտորյան, ամուսնու` արքայազն Դանիելի հետ չեն տուժել: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Վթարը տեղի է ունեցել, երբ նախագահական ավտոշարասյունը տեղի համալսարան է ընթացել, որտեղ Մուքերջին նախատեսում էր ճառով հանդես գալ: Ուղեկցող 4 ավտոմեքենաներն էլ շրջապտույտ կատարելիս վթարի են ենթարկվել: Վթարից հետո շարասյունը շարունակել է երթևեկությունը:









































