ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մտադիրէ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել:
22-ամյա կիսապաշտպանը պատրաստ է դիտարկել մադրիդյան ակումբի առաջարկը: «Ռեալ»-ն ակտիվորեն հետաքրքրվում է կիսապաշտպանի ծառայություններով:
Հնարավոր գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռաֆայել Բենիտեսը, ում շնորհանդեսը մադրիդյան ակումբում կայանալու է վաղը, ցանկանում է իր գլխավորած թիմում տեսնել Վերատիին:









































