Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կանխի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, հայտարարել է կուսակցության միջազգային գործերի գծով նախագահի տեղակալ Մուրատ Օզչելիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ անհանգստություններն ուժեղանում են այն բանի հետևանքով, որ իշխող կուսակցությունը կորցնում է իր դիրքերը, որի պատճառով այն հնարավոր է դիմի կեղծարարությունների, ասել է նա:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մոտ 56 միլիոն մարդ: Նրանք ընտրություն կկատարեն 20 կուսակցությունների միջև, որոնք կունենան 550 տեղ խորհրդարանում:










































