Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերի կարծիքով` թիմի ֆուտբոլիստներիը պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան խաղին: Զամերը նշել է, որ գլխավոր մարզչի ցուցումները բավական չեն հաղթանակի համար:
«Ֆուտբոլիստները պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան խաղին: Նրանք պետք է իրադարձությունների կենտրոնում լինեն: Մարզչի գաղափարների հետ մեկտեղ ֆուտբոլիստները պետք է կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել խաղադաշտում»,- Welt-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
«Բավարիա»-ն չկարողացավ հաջողության հասնել ընթացիկ մրցաշրջանում: Մյունխենցիները նվաճել են միայն Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:




































