ԱՄՆ Օկլահոմա նահանգում ոստիկանը կրակել է տղամարդուն, որը նրա վրա էր հարձակվել այն բանից հետո, երբ իրավապահները օգնել էին նրան փրկվել ջրհեղեղից: Այս մասին գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օքմալհի շրջանում՝ ուրբաթ երեկոյան: Տարածաշրջանում արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակվում են ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրևները:
Երկու տղամարդ փորձել են անցանելի հատվածից դուրս բերել ավտոմեքենան, որտեղ բարձրանում էր ջրի մակարդակը: Ոստիկանություն այդ մասին հաղորդագրություն ստացվելուց հետո 2 իրավապահ ժամանել են դեպքի վայր:
«Ոստիկանները փորձել են նրանց ստիպել դուրս գալ ջրից՝ անհանգստացած, որ ջուրը կքշի տղամարդկանց: Մինչդեռ տղամարդկանց հուզում էր այն, որ իրենք ստիպված են թողնել ավտոմեքենան: Այժմ պարզ չէ, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել»,- ասել է կապիտան Թոմ Թիմոնսը:
Տուժածներին ցամաք հասցնելուց հետո նրանցից մեկը հարձակվել է ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանը կրակել է նրան:
Առայժմ պարզ չէ՝ քանի կրակոց է հնչել, և արդյոք ոստիկաններից մե՞կն է կրակ բացել, թե՞ երկուսն էլ։
Թիմոնսի խոսքերով՝ կասկածյալներից մեկը զինված է եղել:










































