Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հատուկ մամլո ասուլիս է հրավիրել ու խոսել իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ պաշտպանն ակումբի հետ երկար ժամանակ համաձայնության չի գալիս նոր պայմանագրի հարցում, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. հունիսի 30-ին:
«Ապագայիս հարցում առայժմ չեմ կողմորոշվել: Ակումբի հետ պայմանագիր ունեմ մինչև հունիսի 30-ը: Մտածում եմ միայն առաջիկա եզրափակիչների մասին, քանի որ հարգում եմ «Բարսելոնա»-ի երկրպագուներին, որոնց դուր է գալիս իմ խաղը:
Որեշել եմ խոսել, քանի որ «Բարսելոնա»-ում ինձ չեն հարգում: Ամեն ինչ սահման ունի: Կարծում եմ՝ բոլոր հարցերին պետք է իմ խաղով պատասխանեմ: Ստիպված եմ իմ հասցեին բազում հերյուրանքներ լսել: Ժամանակն է պաշտպանել ինքս ինձ:
Արդեն մեկ ձեռքով, գլխով ու մարմնով ակումբում չեմ: Ակումբի հետ եմ 200%-ով, իսկ տնօրենների խորհրդին անհրաժեշտ է 10%: Նրանք ասում են, որ հարցը փողն է: Ես չեմ մտածում փողի մասին, ցանկանում եմ, որ ինձ գնահատեն:
Չեմ կարողանում հավատալ, որ այն ամենն, ինչ արել եմ ակումբի համար, ակումբի որոշ անդամների համար ոչինչ չարժե: Նրանք ինձ չեն գնահատում, չեն հիշում՝ ինչպես եմ ջանասիրաբար աշխատել ակումբի բարօրության համար»,- հայտարարել է Ալվեսը:
Բրազիլացի պաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:








































