Ծառուկյանի բիզնեսների ստուգումներն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողների հարցին՝ քաղաքական որոշո՞ւմ է եղել այն, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները պետք է հանգիստ թողնել ու նրան չպատժել: Եթե չկա նման որոշում, ուրեմն ասեք ստուգումների արդյունքները, Գ. Խաչատրյանը պատասխանեց. «Հանգիստ, ինչ կա չկա ես ասելու եմ: Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ ինքը կհրապարակի տվյալները, բավարարվեք դրանով: Ասաց, որ հունիսի սկզբներին կհրապարակի, մենք կներկայացնենք հանրապետության վարչապետին, վարչապետը կներկայացնի ձեզ: Ընթացքի մեջ են»:








































