Անգլիական «Սաութհեմփթոն»-ի իտալացի հարձակվող Գրացիանո Պելեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
29-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Միլան»-ը և «Ֆիորենտինա»-ն:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:









































