Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ ստորագրել Է Վրաստանի նոր Սահմանադրությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է իրավաբանական կոմիտեի նախագահ Պավլե Կուբլաշվիլին: Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից հաստատված նոր Սահմանադրության նախագիծը ուղարկել էր երկրի նախագահի ստորագրմանը:
Նոր Սահմանադրությունը լիովին ուժի մեջ կմտնի 2013թ.՝ հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, եւ երկիրը կանցնի պետական կառավարման նոր մոդելի: Սահմանադրության նոր մոդելը նախատեսում Է նախագահի լիազորությունների կրճատում եւ դրանց վերաբաշխում խորհրդարանի ու կառավարության միջեւ: Սահմանադրությանը համապատասխան՝ երկրում կլինի ուժեղ օրենսդիր ու գործադիր իշխանություն, ինչպես նաեւ ուժեղ նախագահ: Բացի այդ, նախատեսված Է դատական իշխանության անկախության ուժեղացում: