«Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի ծառայություններով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Կատալոնացիները պատրաստ են 50 մլն ֆունտ վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Կապտանռանգույններ»-ը Ռեմսիին դիտարկում են որպես Չավիի փոխարինող: Նրանց չի կանգնեցնում անգամ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ գործարքների վրա դրված արգելքը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է 39 հանդիպումների, 10 գոլ է է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:








































