Հռոմում անօրինական բնակվող 32-ամյա բանգլադեշցի Սաբուջ Խալիֆան փրկել է իսրայելացի կնոջը, ով փորձելով ինքնասպանություն գործել` թռել է կամրջից: Տղամարդը թռել է կնոջ հետևից, ով ջուրն ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Խալիֆան կարողացել է նրան ափ դուրս բերել: Այս մասին գրում է Corriere della Sera-ն:
Դեպքի վայր ոստիկանների և փրկարարների ժամանելուն պես պարզ է դարձել, որ Սաբուջան ոչ մի փաստաթուղթ չունի, ապրում է կոյուղու մուտքի մոտ, և վաստակում է անձրևանոցներ վաճառելով: Գնահատելով ներգաղթյալի համարձակ արարքը, տեղի իշխանությունները նրան կացության վկայական են տվել և օգնում են լավ աշխատանք գտնելու հարցում:










































