Երկուշաբթի օրը Թուրքիան հայտարարել է 2015 թվականին 677 թուրք-մեսխետինների ընտանիք ընդունելու իր մտադրության մասին: Առավելությունը կտրվի նրանց, ովքեր ուզում են գալ Թուրքիա, Ուկրաինայի այն տարածքներից, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Resmi Gazete հրատարակչությունը:
Հրատարակչությունը հիմնվում է 1992 թ. ընդունած օրենքի վրա, ըստ որի թուրք-մեսխետինները ներգաղթման թույլտվության հետ միասին կստանան նաև բնակարաններ:










































