Նախագահի թեկնածու Անջեյ Դուդան ելույթ է ունեցել Լեհաստանում ամերիկացի զինվորների ներկայության և ՆԱՏՕ-ի բազա ստեղծելու օգտին: Այդ մասին նա հայտնել է մայիսի 17-ին երկրի գործող նախագահ Կոմորովսկու մասնակցությամբ քննարկման ժամանակ, հաղորդում է tass.ru-ն:
Նա ասել է, որ մինչև ՆԱՏՕ-ի 2016 թ. գագաթնաժողովը իրենք պետք է անվտանգության լրացուցիչ երաշխիք պահանջեն ՆԱՏՕ-ի ինֆրակառուցվածքի և ռազմական բազայի տեսքով: Այդ բազաները գոնե մասամբ պետք է լինեն իրենց մոտ:
Թեկնածուները քննարկել են նաև Ուկրաինայի իրադրությունը: Կոմորովսկու կարծիքով՝ ուկրաինական հարցը իրենց անվտանգության համար կարևոր նշանակություն ունի, սակայն առայժմ Ուկրաինա լեհ զինվորներ ուղարկելու կարիք չկա:









































