Իտալիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Միլան»-ը հյուրընկալվեց «Սասուոլո»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: «Սասուոլո»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դոմենիկո Բերարդին:
Հանդիպման ընթացքում հեռացվեցին «Միլան»-ի երկու ֆուտբոլիստներ Ջակոմո Բոնավենտուրան և Սուսոն:
Այսպիսով, այս պարտությունից հետո «Միլան»-ը ամրապնդվեց Իտալիայի առաջնության աղյուսակի 10-րդ հորիզոնականում:
«Սասուոլո»-«Միլան»` 3:2
1:0 Բերարդի (13՛), 2:0 Բերարդի (31՛), 2:1 Բոնավենտուրա (33՛), 2:2 Ալեքս (51՛), 3:2 Բերարդի (77՛)









































