Չինացի Ճարտարապետները կառուցել են աշխարհի ամենայուրահատուկ գրադարաններից մեկը: Այն լողափին է՝ տներից ու ճանապարհներից տասնյակ կմ հեռու: Ընթերցասրահից բացվում է ծովի շքեղ տեսարան՝ հայտնում է The Daily Mail-ը:
Սանլյան հանրային գրադարանը գտնվում է չինական Բեյդայհեի ավազոտ լողափին: Նոր կառույցն արդեն հաճախ անվանում են «Չինաստանի ամենամիայնակ գրադարան»:













































