Այսօր` մայիսի 16-ին կայացան Գերմանիայի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրի խաղերը: Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Վոլֆսբուրգ»-ի հետ և պարտվեց 1:2 հաշվով:
«Վոլֆսբուրգ»-ը գրավեց դորտմունդցիների դարպասն առաջին րոպեին: 11-րդ րոպեին 11 մետրանոնցն անվրեպ իրացրեց գաբոնցի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ով առաջին խաղակեսում կորցրեց իրական գոլային պահ՝ Հենրիխ Մխիթարյանի փախանցումից հետո չկարողանալով գրավել դատարկ դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վոլֆսբուրգ»-ը խփեց երկրորդ գոլը: Դորտմունդի «Բորուսիա»-ն 43 միավորով մնաց 7-րդ տեղում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և խաղաց առանց փոխարինման:
Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա Դ.»՝ 2:1
Կալիջուրի (1’), Նալդո (48’) –Օբամեյանգ (11’) (11մ)
«Ֆրայբուրգ» – «Բավարիա»՝ 2:1
Մեհմեդի (33’), Պետերսեն (89’) –Շվայնշտայգեր (13’)
«Աուգսբուրգ» – «Հանովեր»՝ 1:2
Վերհագ (30’) (11մ) –Շտինդլ (24’), (54’)
«Բայեր» – «Հոֆենհայմ»՝ 2:0
Չալհանօղլու (45’), Կիսլինգ (61’)
«Վերդեր» – «Բորուսիա Մ.»՝ 0:2
Ռաֆայել (53’), (86’)
«Հերտա» – «Այնտրախտ Ֆ.»՝ 0:0
«Մայնց» – «Քյոլն»՝ 2:0
Կու Ջա Չոլ (47’), Սամպերիո (83’)
«Շալկե» – «Պադերբորն»՝ 1:0
Հյունեմայեր (88’) (ինքնագոլ)
«Շտուտգարտ» – «Համբուրգ»՝ 2:1
Գինտներ (27’), Հարնիկ (35) –Կաչար (12’)








































