«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները, ում պայմանագրի ժամկետը «քաղաքայիններ»-ի հետ ավարտին է մոտենում, համաձայնել է «Լիվերպուլ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
«Լիվերպուլ»-ի առաջարկն ավելի հետաքրքիր է թվում Միլներին, քան Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության տարբերակը: Ջեյմսը հասկանում է, որ «Լիվերպուլ»-ում հնարավորություն կունենա հանդես գալ իրեն հարմար գծում` կիսապաշտպանության եզրում:
«Լիվերպուլ»-ը պատրաստ է Միլներին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը` առաջարկելով նրան շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ:









































