Բանգլադեշից ու Մյանմայից մոտ 800 փախստական է փրկվել Ինդոնեզիայի ափերում, հայտնում է հայտնում է Channel News Asia-ն:
Հաղորդվում է նաև, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը թույլ չեն տվել այլ նավակների, որտեղ գտնվել է մի քանի հարյուր մարդ, մոտենալ լողափին: Մոտավորապես 1 շաբաթ առաջ փրկվել էր մոտ 500 փախստական:
Տեղի իշխանություններն ընդգծում են, որ բոլոր անօրինական ներգաղթյալները ձգտում են գնալ Մալայզիա, այդ պատճառով էլ մտադիր չեն երկար մնալ Ինդոնեզիայում:
Տարբեր գնահատականների համաձայն՝ բաց ծովում գտնվում է մոտ 8 հազար մարդ՝ գերազանցապես Բանգլադեշից ու Մյանմայից:
Դրա հետ կապված՝ Մալայզիայի առափնյա պահպանության ուժերը ուժեղացրել են հսկողությունը՝ աշխատելով թույլ չտալ անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր:












































