Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանից հետո պաշտոնանկ կարվի: Այս մասին գրում է The Times-ը:
Մադրիդյան ակումբի ղեկավարությանը հիասթափեցրել է թիմի ելույթն ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալ»-ը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից ու Իսպանիայի գավաթի խաղարկությունից, Լա Լիգայի մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Բարսելոնա»-ին զիջում է 5 միավորով:
Չեմպիոնների լիգայում անհաջողությունից հետո Ֆլորենտինո Պերեսի համբերության բաժակը լցվել է: Պարբերականի տեղեկություններով՝ թիմը կգլխավորի Զինեդին Զիդանը:







































