Լաս Վեգասում կյանքի 90-րդ տարում մահացել է հայտնի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երաժշտի փաստաբան Բրենթ Բրայսոնին:
Բրայսոնը գործակալությանն ասել է, որ Քինգը կյանքից հեռացել է քնած ժամանակ՝ իր տանը, հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժ. 21.40-ին (Երևանի ժամանակով՝ ուրբաթ օրը, 08.40-ին):
Այս տարվա ապրիլին 89-ամյա երաժիշտը հոսպիտալացվել է դիաբետի սրման պատճառով: Վարկածներից մեկի համաձայն՝ հոսպիտալացման պատճառը եղել է հիվանդության պատճառով օրգանիզմի ջրազրկումը:
Հայտնի է դարձել, որ Բի Բի Քինգը 20 տարի տառապել է երկրորդ տիպի դիաբետով: 2014թ. երաժիշտը ստիպված է եղել դադարեցնել համերգային գործունեությունը առողջական վիճակի պատճառով:








































