Իտալական մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում Calciomercato-ն հայտարարել են, որ «Պալերմո»-ի հարձակվող Պաուլո Դիբալան պայմանագիր է ստորագրել «Յուվենտուս»-ի հետ:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի պայմանագիրը հինգ տարվա ժամկետ ունի: Թուրինում հարձակվողը նվազագույնը 2.2 մլն եվրո կվաստակի մեկ մրցաշրջանի ընթացքում, իսկ եթե հաշվի առնվեն հավելավճարները, ապա Դիբալայի տարեկան աշխատավարձը կկազմի 2.9 մլն եվրո:
Տրանսֆերային գործարքի ընդհանուր արժեքը 40 մլն եվրո է գնահատվում: 21-ամյա արգենտինացին 13 գոլ է խփել և 10 գոլային փոխանցում կատարել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած խաղերում:










































