Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան

Նախագահականի առջև խաղաղ հավաքի անցկացումն արգելելն իրավունքի սահմանափակում է. Hra.am

Hra.am-ը Մայիսի 13-ին ՀՀ նախագահի նստավայրի առջև խաղաղ հավաք էին իրականացնում բանակում զոհված ժամկետային զինծառայողների մի խումբ ծնողներ՝ հիշեցնելով, որ իրենց որդիների մահվան իրական հանգամանքները դեռ մնում են չբացահայտված և պահանջելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարի այդ գործերով արդար դատաքննություն ապահովելու իր խոստումը և պատասխանի իրենց գրություններին։

Ոստիկանները ցուցարարներից պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ՝ հիմնավորելով, որ «ռեժիմային օբյեկտների» կամ «հատուկ, կարևորագույն պահպանվող» շենքերի առջև չի թույլատրվում հավաքներ կազմակերպել։ Ծնողները հրաժարվել են ինքնակամ հեռանալ՝ պահանջելով, որ նախագահականից որևէ մեկը գա իրենց հետ խոսելու և պարզաբանելու, թե ինչու իրենց նամակներին չեն պատասխանում։

Այնուհետև ոստիկանները ֆիզիկական ուժ գործադրելով, քաշելով և հրելով սևազգեստ մայրերին հեռացրել են նախագահական նստավայրի հակառակ մայթը։ Ընդ որում, դա արել են՝ չթույլատրված մասում հատելով Բաղրամյան պողոտան՝ վտանգելով կանանց և իրենց կյանքը, խոչընդոտելով երթևեկությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ նույն պատճառաբանությամբ ոստիկանները սահմանափակում են անձանց խաղաղ հավաքների անցկացման իրավունքը։ Խաղաղ ցույց իրականացնող մայրերին նախագահական նստավայրի առջևից նույն բռնի կերպով հեռացրել էին նաև երեք ամիս առաջ, ինչի արդյունքում ծնողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և դեպքի վայր էր ժամանել շտապ օգնության մեքենա։

Հատկանշական է, որ ոստիկանները երբեք չեն կարողանում հիմնավորել, թե որ օրենքով է սահմանվում այդ վայրերում հավաքներ իրականացնելու արգելքը։

Սահմանադրության 29–րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»։

Իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սկզբունքորեն չի արգելում նախագահական նստավայրի կամ մյուս հատուկ պահպանվող շենք–շինությունների առջև ցույցերը։ Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է հավաքների անցկացման արգելքը միայն այն դեպքերում, եթե այն «անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»։

Օրենքը չի պարզաբանում այդպիսի հեռավորությունը, ինչը ենթադրում է, որ իրավունքի իրականացմանը միջամտողը, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը, պետք է պատշաճ հիմնավորի և ապացուցի, որ հավաքն իրոք խոչընդոտում է շենքում գտնվող անձանց բնականոն աշխատանքը։

Տվյալ դեպքում հավաքի մասնակից մի քանի մայրերը լուռ կանգնած էին դարպասների առջև, չէին աղմկում, որևէ ձևով չէին խանգարում նախագահի աշխատակազմին, չէին խոչընդոտում շենքի ելումուտը, և եթե նույնիսկ բղավեին, դա չէր կարող խանգարել շենքում աշխատողներին, քանի որ Բաղրամյան 26–ի դարպասների մոտից մինչ նստավայրն ընկած հեռավորությունը բավականին մեծ է։

Մեջբերենք ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանի խոսքերը, որով նա պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների այն հարցին, թե ինչո՞ւ են նախկինում թույլատրել զինծառայողների ծնողներին հավաք իրականացնել նախագահականի առջև, իսկ հիմա կամայականորեն արգելում են։

 

«Ոստիկանությունը հաճախ զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, ուղղակի, դա չպետք է շահարկվի, որ միշտ մարդիկ կարող են գալ ու նախագահականի մոտ ակցիա իրականացնել։ Ռեժիմային օբյեկտներ կան, որտեղ չի թույլատրվում ակցիաներ իրականացնել՝ անկախ հավաքի անցկացման ձևից՝ խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չի։ Ռեժիմային օբեյկտ է, չի թույլատրվում անցկացնել։ Հատուկ, կարևորագույն պահպանվող օբյեկտ է»։

Ոստիկանների «համբերությունը սպառվել է», ինչպես իրենք են արտահայտվում ԶԼՄ–ներում հայտնված տեսանյութում, իսկ օրենքը որևէ կերպ չի սահմանում, թե ինչպես պետք է վարվել համբերությունը սպառվելու դեպքում, ուստի ոստիկանները ստիպված են քաշքշել մարդկանց և բորբոքել կրքերը, որպեսզի աղմուկ և իրարանցում ստեղծվի և հիմնավորում ունենան, թե «ռեժիմային օբյեկտի» բնականոն գործունեությունը խաթարվում է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում