Լեհաստանի խոշորագույն էներգետիկ PGNiG ընկերությունը դիմել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ բնական գազի գնման երկարաժամկետ պայմանագրում գների վերանայման մասին «Գազպրոմին» ուղղված հայցով։ Այս մասին փոխացնում է BBC-ն։
«Գազպրոմը» Լեհաստանում բնական գազի ամենախոշոր մատակարարն է։
«PGNiG-ի կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված են պայմանագիրը ներկա պահին եվրոպական գազային շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխանեցնելուն»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Լեհական ընկերությունը ստիպված է եղել դատարան դիմել այն բանից հետո, երբ 2014-ի նոյեմբերին սկսված բանակցություններն արդյունք չեն տվել։









































