Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված «Շահումյան ալքո» ՍՊԸ-ի տնօրեն Գարեգին Համբարձումյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին է, հետ է վերցրել իր փաստաթղթերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Մյուս երկու թեկնածուները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, և Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, արդեն իսկ համարվում են գրանցված թեկնածու: Ընտրապայքարը կընթանա հենց այս երկու մրցակից թեկնածուների միջև:
Նշենք, որ օրերս Գարեգին Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չէր բացառել, որ հնարավոր է՝ ընտրապայքարի կեսից դուրս գա: «Ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չի կարելի բացառել»,- ասել էր նա:
Այսօր մենք նորից փորձեցինք կապվել վերջինիս հետ՝ հասկանալու որոշման պատճառը, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:










































