Պակիստանում, Եմենում և աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի զոհ է դարձել 4700 մարդ: Այս մասին հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը,- հայտնում է Interfax-ը:
«Մենք 4700 մարդու ենք սպանել: Երբեմն հարվածների տակ են հայտնվում անմեղ մարդիկ, դա ինձ դուր չի գալիս»,- ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով Հարավային Կարոլինա նահանգի Իսլեյ փոքր քաղաքի ակումբում:
2004 թվականից ահաբեկիչների դեմ պայքարում ակտիվորեն կիրառվող ամերիկյան անօդաչու սարքերի զոհերի թիվն առաջին անգամ հնչել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչի շուրթերից: Վարչակազմը հետևողականորեն հրաժարվում է այդ թվերը ներկայացնելուց: