Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպման մրցավարի անունը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կսպասարկի անգլիացիների մրցավարական բրիգադը` Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպման ընթացքում գրանցվել էր 3:0 հաշիվը` հօգուտ «Բարսելոնա»-ի:








































