Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն «Միլան»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` իտալական ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ շուտով նոր հովանավոր է ունենալու: Իմոբիլեն կարող է լքել գերմանական ակումբը 15 մլն եվրոյի դիմաց, չնայած «Բորուսիա»-ի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբում Իմոբիլեի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Ֆուտբոլիստը չարդարացրեց ակումբի սպասելիքները: Իմոբիլեն մասնակցել է 21 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել: Ֆուտբոլիստը հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 9 անգամ:









































