«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Ասթոն Վիլա»-ի հարձակվող Կրիստիան Բենտեկեի ծառայություններով:
Metro-ի տեղեկությունների համաձայն` 24-ամյա ֆուտբոլիստն ակումբի տրանսֆերային նպատակն է: «Լիվերպուլ»-ը պատրաստ է 41 մլն եվրո վճարել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Բենտեկեն «Ասթոն Վիլա»-ի կազմում 26 հանդիպում է անցկացրել, 12 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:








































