Ամերիկացի դերասան Փարքեր Սոյերը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին ֆիլմում կխաղա գլխավոր դերը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Բարաքն ու Միշելը զույգ դարձել, հաղորդում է The Variety-ն:
Southside With You ֆիմը պատմում է 1989-ի ամռանը տեղի ունեցած դեպքի մասին, երբ ԱՄՆ-ի ապագա երիտասարդ նախագահը ծանոթացավ առաջին տիկնոջ հետ:
Միշել Օբամայի դերում հաստատվել է Տիկա Սթամփթերը:








































