Արիզոնայում KOLD-TV-ի աշխատակից Մարկ Հերմանը հրաժարականի դիմումը «գրել է» մեծ տորթի վրա։ Այս մասին հայտնում է The New York Daily News-ը։
«Խնդրում եմ այդ տորթն ընդունեք որպես պաշտոնական ծանուցում իմ հեռանալու մասին»,- ասվում է «փաստաթղթում»։ Այնտեղ նաև գրված է, որ Հերմանը կտխրի գործընկերների համար։
28-ամյա ամերիկացին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար դժվար է հեռանալ KOLD-TV-ից։ Նա տեղափոխվում է Նեշվիլ՝ նոր աշխատանքի։ Հերմանի խոսքով՝ ինքը ցանկացել է հեռացման մասին հայտնել հումորիստական երանգով, որպեսզի հարվածը մեղմ լինի։ «Չի կարելի սրտնեղել տորթի պատճառով»,- ասել է նա։








































