Իտալական «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին խոսել է թիմի արգենտինացի երիտասարդ և տաղանդավոր հարձակվող Պաուլո Դիբալայի ապագայի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Նվազագույնը երեք ակումբ հետաքրքրված է Դիբալայի ծառայություններով: Խնձորը հասունացման շրջանում է, և մենք պատրաստ ենք քաղել այդ պտուղը:
Կարծում եմ, որ 10, առավելագույնը 15 օրից մենք կիմանանք, թե ինչ կլինի Դիբալայի հետ»,- հայտարարել է թիմի նախագահը:










































