Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դառնալու է Քեմբրիջի դքսի և դքսուհու՝ Ուիլյամի ու Քեյթի, դստեր կնքահայրը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Արքայադուստրը լույս աշխարհ է եկել մայիսի 2-ին:
Արքայազն Ուիլյամի ու Դևիդ Բեքհեմի ընտանիքները ծանոթացել են դեռևս 2011թ. ու մինչ օրս պահպանում են ընկերական հարաբերություններ:
Շարլոտան Ուիլյամի և Քեյթի երկրորդ երեխան է: Նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել 2013թ.:
Բեքհեմը մարզական կարիերան ավարտել է 2013թ.: Նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ», «Պեսթոն Նորթ Էնդ», «Ռեալ», «Միլան», «Լոս-Անջելես Գելեքսի» և «Պարի Սեն Ժերմեն» ակումբներում:









































