«Գահերի խաղը» սերիալը կարողացել է վերադարձնել մեղրագինու տարածվածությունը, գրում է The Daily Mail-ը: Թերթը նշում է, որ մի ժամանակ դա եղել է քաջ «արտուրյանական» ասպետների և միջնադարյան կանանց սիրելի ըմպելիքը: Դարեր շարունակ մեղրագինին համարել են գարեջրի, գինու և այլ ալկոհոլի «աղքատ հարազատը, բայց հիմա այն վերադարձնում է իր դիրքերը «Գահերի խաղի» շնորհիվ», -ասվում է հոդվածում:
«Գահերի խաղի» հանդիսատեսին և «Սառույցի և կրակի երգի» ընթերցողներին ոգեշնչում են «միջնադարյան բանկետները», նշում է պարբերականը: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեղրագինի արտադրողների ամերիկյան ասոցիացիան հայտնում է 2014 թ. վաճառքի 42% աճի մասին:
Նույնանման միտում կա նաև Մեծ Բրիտանիայում: Մասնավորապես, Cornish Mead ընկերությունը հայտարարել է, որ «Գահերի խաղի» ցուցադրությունը սկսվելուց հետո վաճառքն ավելացել է 15%-ով:










































