Այսօր Էստոնիայում սկսվում են երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները, որին կմասնակցեն ավելի քան 13 հազար զինծառայողներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին:
Զորավարժությունները, որոնք ստացել են Siil-2015 («Ոզնի-2015») անվանումը, կտևեն մինչև մայիսի 15-ը: Նրանք կփոխարինեն Էստոնիայում ամենամյա «Գարնանային փոթորիկ» զորավարժություններին: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 13 հազար մարդ՝ պահեստայիններ, ՊՆ կառուցվածքում մտնող՝ Կայստսելիյտ կամավորական ռազմականացված միավորման անդամները, անհապաղ ծառայության զինվորները, կադրային զինվորականներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորքեր:









































