«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը շնորհավորել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերին` ֆիլիպինցի Մենի Պակյաոյի դեմ մենամարտում հաղթանակ տանելու կապակցությամբ:
38-ամյա Մեյուեյզերն, ով 48 հաղթանակ է տարել իր կարիերայի 48 մենամարտերում, պաշտպանել է WBA Super, WBC վարկածներով չեմպիոնի տիտղոսն ու նվաճել WBO վարկածով չեմպիոնական գոտին:
«Պակյաոն անհավանական բռնցքամարտիկ է: Բայց իմ կարծիքով` Ֆլոյդը նրանցից մեկն է, ում մասին Բրազիլիայում ասում «նույն ինքը»: Շնորհակալ ենք շոու համար, տղաներ: Շնորհավորում եմ, ընկերս»,- Instagram-ի իր էջում գրել է Նեյմարը:








































