Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի «Բայեր»-ի դեմ հանդիպումն անցել է հավասար պայքարում և իր թիմն արժանապատիվ խաղ է ցուցադրել:
«Հավասար և շատ լարված պայքար էր ընթանում: Մենք պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծեինք: Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Երիտասարդ ֆուտբոլիստները նույնպես ամեն ինչ շատ ճիշտ արեցին»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հավելենք, որ նշված խաղում «Բայեր»-ը 15 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, «Բավարիա»-ն` 5: Սակայն մյունխենցիներն ավելի հաճախ են տիրել գնդակին (56%):









































